Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

  Հայելու Այգին Իրանական արդի բանաստեղծություն Նիմա ՅուշիջԱհմադ  ՇամլուՖորուղ ՖարրոխզադՄեհդի Ախավան ՍալեսՍոհրաբ ՍեփեհրիՅադոլլա Ռոյաիի   Նիմա Յուշիջ ԷՀԵ՜Յ, ՄԱՐԴԻ՛Կ Էհե՜յ, մարդի՛կ,դուք, որ ափին ծիծաղում եք, ուրախանում,մեկը այստեղ խեղդվում է,այս ձեզ ծանոթ ծանըր, խավար ու թունդ ծովումմեկը անհույս թպրտում է: Երբ արբած եք ձեր կարծեցյալ հաղթանակով ոսոխի դեմ,երբ կարծում եք, թե բռնել եք թևը թույլի,որ ստեղծեք մի զորություն ավելի լավ,երբ պրկում եք գոտիները ձեր մեջքերի,երբ...ե՞րբ ասեմ,մեկը ծովում խեղդվում է զուր: Հե՜յ, ձեզ հետ եմ,ձե՛զ, որ ափին ձեր սեղանն եք բացել ուրախ,ձեզ, որ ունեք սփռոցին հաց, հագին հագուստ,մեկը ծովում կանչում է ձեզ,ծանր ալիքն է ծեծում հոգնած իր թևերով ,բերանը բաց և աչքերը պատռած ահիցնշմարել է ձեր ստվերը հեռվից հեռու,կուլ է տվել կապույտ գբի ջուրը աղիև աճում է ամեն վայրկյան ահն ամեհի.մեկ ոտքերն է հանում ջրից,մեկ գլուխըԷհե՜յ, մարդի՛կ, ձեզ եմ ասում,նա իր հեռվից հին աշխարհն է դեռ երազում,ճչում, կանչում, օգնություն է հայցում ձեզնից,էհե՜յ, մարդի՛կ, դուք, որ խաղաղ ափին կանգնած                     լոկ դիտում եք:Ալիքները զարնվում են լուռ քարափին ,հարբածի պես փշրվում են, ուշաթափվում, ընկնում, ելնումև մի ձայն է հնչում հեռվից.«էհե՜յ մարդի՛կ...»և հողմի ձայն սրտակեղեքև հողմի մեջ աղաղակը նրա կորչողհեռու, մոտիկ ջրերի մեջդեռ հնչում է ականջներում.«էհե՜յ մարդի՛կ...»   ՓՅՈՒՆԻԿ Փյունիկ թռչունը քաղցրախոսպաղ հողմերից մնացել է վտարանդի,«խեյզարանի»(1) կանաչ ճյուղիննստել է կենտ.նրա շուրջը՝ ամեն ճյուղի՝ թռչունները: Եվ նա կորած հառաչանքներն է կցմցում.հազարավոր հեռու ձայնի պատառոտված ծվեններիցլեռանն իջած սև ամպի մեջերազային մի շինության պատն էշարում: Այն պահից, երբ արեգակի դեղնությունըգունատվել է կոհակներին, և ափունքինխուլ կաղկանձն է արձագանքվումշաքալների, և գյուղացինտան օջախն է վառել թաքուն,կարմիր բիբով մի փոքրիկ բոցգիծ է քաշում մութ գիշերի երկու խոշոր աչքերի տակ:Հեռուներումդեռ մարդիկ են երթևեկում: Նա՝ աննման այն մեղեդին, այնպես թաքունթև է առնում ընտրած ճյուղիցև անցնում էերկարատև այս գիշերի լույս ու մութիհանգույցների մեջ խճճված,աչքը հառածառջևներում բոցկլտացող մի կրակի: Այնտեղ, ուր ոչ կանաչություն կա, և ոչ հով,և ուր համառ արեգակն է ասես պայթել ժեռ քարերին,ոչ երկիրն է, ոչ էլ կյանքը սրտագրավ,զգում է, որ թռչունների երազներընույնպես մութ են ծխի նման, թեև հույսըխարույկի պեսև սպիտակ լուսաբացը բոցկլտում են հայացքներում:Զգում է, որ իր կյանքն էլ,եթե մյուս հավքերի պեսկեր ու քնի մեջ ընթանա,տառապանք է մի անանուն: Եվ թռչունն այն,ուր հրդեհն է դառել շքեղ համաճարակու վերածվել մի գեհենի,իր կոպերն է թարթում արագև աչքերն է իր սրատես դարձնում ստեպ: Եվ բլուրի իր բարձունքիցհանկարծ տեղում իր թևերն է թափահարումև արձակում սրտի խորքից դառնաղի ճիչև իմաստը նրա կանչի չի հասկանում ոչ մի թռչուն,ապա ներքին տառապանքից, ցավից հարբածթեժ խարույկի գիրկն է նետվում: Հողմն է փչում, հավքն է այրված,և կուտակված նրա մոխրիցնրա ճտերն են ծնվում նոր: 1-Խեյզարան-ծառատեսակ   Ահմադ  Շամլու ԱՅԴԱՆ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ Շուրթերդ երգի նրբությամբամենակրքոտ համբույրն անգամ փոխում ենմի այնպիսի ամոթխածության,որից ժայռաբնակ կենդանին շնորհ է ստանումև վերածվում մարդու: Այտերիդ զույգ շավիղը շեղքո հպարտությունն են տնօրինում և իմ ճակատագիրը,որ գիշերն եմ կրելառանց լուսաբացի սպասումովզինված լիելու,և մի վեհ կուսությունշնության շուկաներիցքեզ եմ բերել անեղծ:  ***-Աչքերդ գաղտնիքն են կրակիև սերդհաղթանակն է մարդու,երբ ճակատագրի դեմ կռվի է շտապում: Եվ գիրկդապրելու մի փոքրիկ անկյուն է,մեռնելու մի փոքրիկ անկյունև մի փոքրիկ անկյունքաղաքից փախչելու,                            որը հազար մատներով, լկտիաբարերկնքի մաքրությունն է նշավակում: ***Լեռն սկսվում է առաջին քարերիցև մարդն առաջին ցավից: Իմ մեջ մի բռնակալ կալանավոր կար,որ չէր ընտելանում իր շղթաների երգին.-ես սկիզբ առա քո առաջին հայացքից: Հողմերը քո հոյակապ պարինշքեղորենմի սրինգ են նվագում,և երակներիդ երգըհավիտենական արևն է ծագեցնում: Թող այնպես ելնեմ քնից,որ քաղաքի փողոցներըներկայությունս ընկալեն: ***Ձեռքերդ հաշտություն են՝սրտակից ընկերներ, որ օգնում ենթշնամանքը մոռացության տալու: Ճակատդ բարձր հայելի է,բարձր ու շողարձակ,որի մեջ յոթ քույրերն են նայումիրենց գեղեցկությունը վերագտնելու համար:  ***Երկու անհամբեր թռչուն երգում են քո կրծքում:Ամառը ո՞ր ճամբով վրա պիտի հասնի,որպեսզի ծարավիցջրերն անուշանան:  ***Որպեսզի հայելում հայտնվեսմի ամբողջ կյանք նրա մեջ նայեցի,ես լճակներն ու ծովերը լացի,ո՜վ մարդկային կաղապարով փերի,որ միայն կեղծության խարույկից ես այրվում: Ներկայությունդ մի դրախտ է,որ դժոխքից փախուստ տալն է արդարացնում,ծով, որն ինձ իր խորքն է սուզում,որպեսզի ստից և մեղքերիցլվացվեմ: ***Եվ լուսաբացն արթնանում է քո ձեռքերով:   ՁԿՆԻԿ Ինձ թվում է,                   երբեք                          չի եղել իմ սիրտը                                                    այսպես կարմիր ու տաք: Զգում եմ,այս մահածին գիշերվա վատթարագույն վայրկյաններինարևի բյուրավոր աղբյուրիմ սրտումժայթքում են հավատքից: Զգում եմ,վհատության աղի ավազուտիս ամեն մի անկյունիցհազար փարթամ անտառ                                          մեկեն,                                                միասնաբարվեր են հառնում հողից: ***Ո՜վ իմ կորած հավատք,հայելու լճերի ծալքերում լողացող ո՜վ խուսափուկ ձկնիկ,ես վճիտ մի լճակ եմ հիմա, սիրո կախարդանքով,հայելու լճերից ճամբա գտիր դեպ ինձ: ***Ինձ թվում է,                   երբեք                          չի եղել իմ ձեռքը                                                    այսպես ցնծուն ու մեծ:Զգում եմ,աչքերիս ծիրանագույն ջրվեժիցերգի անմայրամուտ արեգակն է շնչում: Զգում եմ,իմ մեն մի երակում                                սրտիս մեն մի զարկում,                                                                         ահա՛,ղողանջում են արթնացնող զանգերը կարավանի: ***Մերկ        եկավ մի գիշեր,                                որպես ջրի ոգի,կրծքում՝ երկու ձկնիկ և ձեռքին հայելի,թաց վարսքով մամռաբույր, մամուռի պես մանված: Եվ ես ձայն տվեցի վհատության սեմից,«Ո՜վ գտնված հավատք,                                     էլ չեմ լքի ես քեզ»:   ՆԱԶԼՈՒ ՄԱՀԸ * Նազլի՛, գարունը ծիծաղեց, ծիրանին ծաղկեց,տանը, պատուհանի տակ ծեր յասամանը բուրում է,ձեռք վերցրու,չարագուշակ մահվան հետ մի գոտեմարտիր:Լավ է լինել, քան չէանալ,այն էլ բացվող գարնան սեմին: Նազլին լռեց,                         ճակատը բաց,ցասման ատամը հոգնատանջ սրտին սեղմեց ու հեռացավ... ***«Խոսի՛ր, Նազլի:Լռության հավն եղերական մահվան ձվինթուխս է նստել»: Նազլին լռեց.                           արեգակի նմանելավ նա խավարից, լողաց արյան լճերի մեջ                                                                      ու հեռացավ...***Նազլին լռեց,Նազլին աստղ էր,խավարի մեջ փայլատակեց, մարեց, անցավ... ***Նազլին լռեց,Նազլին գարնան մանուշակ էր,ծաղկեց,            ձմռան պարտությունը մեզ ավետեց                                                                            ու                                                                               հեռացավ... * Բանաստեղծությունը նվիրված է իրանահայ հեղափոխական Վարդան Սալախյանին, որը տանջամահ զոհվեց շահական վարչակարգի բանտում: Տպագրված է  նաև Վարդան խորագրով: Խորագիրը փոխվել է գրաքննությունից խուսափելու համար:     Ֆորուղ Ֆարրոխզադ ՄԻ ՆՈՐ ԾՆՈՒՆԴ Իմ գոյությունն ամբողջ մթին մի պատվիրան է,որ քեզ իր մեջ կրկնելովմինչև հավիտենական ծլումների ու փթթումների լուսաբացը պիտի տանի: Ես այս պատվիրանի մեջ քեզ հառաչեցի, ա՜հայս պատվիրանի մեջ ես քեզծառին, ջրին և կրակին պատվաստեցի: Կյանքը գուցեմի երկար փողոց է, որով ամեն օր մի կին է անցնում զամբյուղը ձեռքին: Կյանքը  գուցեայն պարանն է, որով մի մարդ իրեն կախում է ծառի ճյուղից: Կյանքը, գուցե մի մանուկ է, որ վերադառնում է դպրոցից: Կյանքը գուցե ծխախոտի վառելը լինիերկու մերձավորման թմրաբեր միջոցում,կամ ինչ որ անցորդի մտացիր ընթացքը,որ վերցնում է գլխարկըև մի այլ անցորդի անիմաստ ժպիտով ասում. «Բարի լույս»: Կյանքը գուցե այն փակ վայրկյանն է,երբ իմ նայվածքը ավերում է իրեն քո աչքերի պլպլոցում,և դրանում կա մի զգացողություն ,որին ես լուսնի գիտակցության և խավարի ընկալման                                                                 հետ եմ շաղախելու: Սենյակում, որը հավասար է մի մենության,սիրտս,որը հավասար է մի սիրո,իր երջանկության անշուք պատրվակներին է նայում՝ծաղիկների չքնաղ ավերումին ծաղկամանում,տունկին, որ դու ես տնկել մեր տան պարտեզում,դեղձանիկների երգին,որոնք ճռվողում են մի լուսամուտի չափ: Ա՜հ...այս է իմ բաժինը,այս է իմ բաժինը,իմ բաժինըմի երկինք է, որին իջնող վարագույրը խլում է ինձանից,իմ բաժինը մի լքված աստիճանից իջնելն էև ինչ որ փտած ու տարագիր բանի միանալը.իմ բաժինը մի տխրամած պտույտ է հուշերի պարտեզումև հոգևարելը այն ձայնի թախիծում, որն ինձ ասում է,«Ձեռքերդսիրում եմ»: Ձեռքերս ցանում եմ պարտեզում:կկանաչեմ, գիտե՛մ, գիտե՛մ, գիտե՛մ,և ծիծեռնակները թանաքոտ մատներիս մեջձու կածեն: Երկվորյակ կարմիր կեռասներիցականջօղ եմ կախում զույգ ականջիսև եղունգներիս կարմիր ծաղկաթերթեր եմ կպցնում: Մի փողոց կա, ուրտղաները, որ սիրահարված էին ինձ,նույն գզգզված մազերով,բարակ վզերով ու նիհար ոտքերովմտածում են այն փոքրիկ աղջկաանմեղ ժպիտների մասին, որին մի գիշերքամին իր հետ տարավ: Կա մի փողոց, որին սիրտսիմ մանկության հուշերից է հափշտակել: Մի ճամբորդող ծավալ լինել ժամանակի գծի վրա,և ծավալով ժամանակի ցամաք գիծը բեղմնավորել,մի ծավալ գիտակից մի պատկերից,որը մի հայելու հյուրասիրությունից է վերադառնում,և այսպես է,որ մեկը մեռնում է,մեկը մնում: Ոչ մի ձկնորս խղճուկ առվակից, որն ինչ որ փոս է լցնում, ոչ մի մարգարիտ չի կարող որսալ: Եսմի փոքրիկ, տխուր փերի եմ ճանաչում,որը ովկիանոսում է բնակվումև իր սիրտը մի եղեգնյա սրինգի մեջնվագում է մեղմի՜վ, մեղմի՜վ.մի տխուր փոքրիկ փերի,որը գիշերը մեռնում է մի համբույրիցև լուսաբացին մի համբույրից պիտի վերածնվի:    ԵՐԿՐԱՅԻՆ ԱՅԵՆԵՐ Հետոարևը սառչեց,և հողն իր բարիքներից ամլացավ: Եվ կանաչները դաշտում չորացան,և ձկները ծովերում չորացան,և հողն իր մեռելներինայլևս չընդունեց: Գիշերը բոլոր գունաթափ պատուհանների տակտարտամ պատրանքի պեսթանձրանում էր անվերջ ու վարարում,և ճամփաները իրենց շարունակությունը լքեցինխավարի մեջ: Այլևս ոչ ոք չմտածեց սիրո մասին,այլևս ոչ ոք չմտածեց հաղթանակի մասին,և ոչ ոքայլևս ոչինչի մասին չմտածեց: Մենության քարայրներումունայնությունը ծնվեց,արյունը հաշիշ ու աֆիոն էր հոտում,հղի կանայքանգլուխ մանուկներ ծնեցին,և օրորոցները ամոթիցգերեզմաններին ապավինեցին: Ի՜նչ սև ու դառը ժամանակներ...հացն ընկճել էրմարգարեության հրաշք զորությունը.թշվառ ու անոթի առաքյալներըաստվածային ժամադրավայրերից փախան,և Քրիստոսի մոլորյալ ոչխարներըդաշտերի դրախտումոչ մի հովվի հո՜-հո՜-ն չլսեցին: Հայելիների աչքերումշարժումները, գույներն ու պատկերներըգլխիվայր կախվեցին,և ստոր խեղկատակների գլխինև պոռնիկների անամոթ դեմքինմի սուրբ լուսապսակիր բոցեղեն հովանոցն էր տարածել: Ալկոհոլի ճահիճներըանխանդ ու անեռանդ լուսամիտների ամբոխինիրենց տտիպ ու թունավոր շոգիների մեջընկղմեցին,և առնետներըհին դարակներումգրքերի ոսկեզարդ թերթերը կրծեցին: Արևը մեռել էր,արևը մեռել էր և վաղըմանուկների մտքումանորոշ ու կորած մի իմաստ ուներ.նրանք այդ հին բառի օտարությունըիրենց տետրակներումսև թանաքի մի մեծ կաթիլով էին նկարում: Մարդիկ,խորտակված խմբերով մարդիկհոգնամաշ, սրտամեռ ու շվար,իրենց դիակների չարագույժ բեռան տակ կքածպանդխտում էին օտարությունից օտարություն,և ոճրի ցավոտ ցանկությունըուռճանում էր նրանց ձեռքերում: Երբեմն մի կայծ, աննշան մի կայծայս անշունչ ու անձայն ամբոխըմեկեն պայթեցնում էր ներսից.նրանք հարձակվում  էին միմյանց վրա,տղամարդիկ դաշույններովպատռում էին իրար կոկորդև արյան մահճումանչափահաս աղջիկների հետքնում: Նրանք խեղդամահ էին լինում իրենց սարսափի մեջ,և մեղքի ահավոր զգացումըհաշմել էր նրանցկույր ու գուլ հոգին.և ամեն անգամ, երբ հրապարակումկախաղանի օղակըմի մահապարտի աչքերը թափովդուրս էր թափում ակնախոռոչներից,նրանք քաշվում էին իրենց պատյանի մեջ,և նրանց ծեր ու հոգնած ջղերը պրկվում էինինչ որ կրքահարույց պատրանքից: Բայց միշտ հրապարակների եզրինկարելի էր տեսնել այդ փոքրիկ ոճրագործներին,որոնք կանգնած,ակնապիշ նայում ենշատրվանների միալար ցայտքին: Գուցե այդ ճխլված աչքերի ետին, սառցակալ խորքումինչ որ կիսակենդան ու ճապաղ բանդեռ մնում էրև իր ուժաթափ ու վերջին ճիգովուզում էր ջրերի երգի մաքրությանը հավատալ: Գուցե... Բայց ի՜նչ անսահման դատարկություն.արևը մեռել էր,և ոչ ոք չգիտեր,որ այն տխուր աղավնու անունը,որ խույս էր տվել սրտերից,հավատք է: Ա՜հ, ո՜վ բանտված կանչ,վհատությանդ վեհությունը մի՞թեայս ատելի գիշերվա ոչ մի ծագիցդեպի լույսը փորված մի ելք չի գտնելու:Ա՜հ, ո՜վ բանտված կանչ,ո՜վ կանչերի վերջին.   Մեհդի Ախավան Սալես ՁՄԵՌ Չէ՛, բարևդ առնող չկա,                               գլուխները կրծքին կախ են:Ոչ ոք գլուխ չի բարձրացնում բարեկամին բարևելու կամ տեսնելու:Աչքը ոտքի ծայրից այն կողմ էլ չի տեսնում,ճամփան մութ ու լպրծուն է:Ու թե ձեռք ես մեկնում սիրով ինչ որ մեկին,չկամությամբ է դուրս հանում ձեռքը ծոցից,ցուրտը կծում ու հերձում է: Կրծքից ելած տաքուկ շունչը ամպ է դառնում մառ ու մթին,պատ է դառնում աչքիդ առաջ:Թե սեփական շունչդ է էսպես,ի՞նչ սպասես, ընկերներից հեռու, մոտիկ: Ո՜վ իմ ծերուկ, ցնցոտապատ քրիստոնյա, ո՜վ իմ Մեսիհ ազնվասիրտ,եղանակը անսրտորեն սառն է...ավա՜ղ,քո շունչը տաք, գլուխդ տաք լինի թող միշտ,դու՛ դուռդ բաց, բարևիս դու՛ պատասխանիր: Այս ես եմ, ե՛ս, անառակ ու տխուր հյուրը գիշերներիդ,ես, ոտնակոխ ու վիրավոր, խղճուկ խիճը ճամփամիջի,ես եմ, ստոր հայհոյանքը արարչության, և անպատշաճ երգը չնչին: Ո՛չ խափշիկ եմ, ո՛չ ֆրանկ եմ,ես անգույն ու աներանգ եմ,սրտնեղած եմ ու տնանկ եմ,հյուրընկալ իմ, ե՛լ, դուռդ բաց,տարիներիդ հյուրը, տես, թե ոնց է դողում դռան ետին.կարկուտը չէ, ու մահը չէ դուռդ թակում,ատամներն են, որ կափում են ու կափկափում դառը ցրտից: Ես էս գիշեր եկել եմ, որ պարտքս մարեմ,դնեմ գինու գավի կողքին:Չէ՛, մի՛ ասա, թե լուսացավ, ուշ է արդեն, առավոտ է,չէ՛, մի խաբվիր, հորիզոնի շառագույնը, որ տեսնում ես,լուսաբացի կարմիրը չէ.սա ցրտահար ականջներն են ու երեսը,որ վառվում են այս ձմեռվա պաղ ապտակից:Ու երկնքի ջահը՝ մեռած, թե կենդանի,խավարի ծանր ու յոթնածալ ու մահաձույլ դագաղի մեջ թաքնվել է:Ե՛լ, ընկեր իմ, ե՛լ, ու գինու լույսը վառիր,զի ցերեկը գիշերի հետ հավասար է: Քո բարևը առնող չկա,օրը մռայլ, դռները փակ, գլուխները կրծքին կախվածու ձեռքերը գրպաններում,շունչերը ամպ, սրտերն հոգնած ու սգավոր,ծառերն, ասես, կմախքներ են բյուրեղապատ,հողը վհատ ու սրտամեռ, երկնքի առաստաղը կարճ,արև, լուսինը փոշեպատ,ու...ձմեռ է:    Սոհրաբ Սեփեհրի ՋՈՒՐԸ Եկեք ջուրը չպղտորենք.ցածում, կարծես, մի աղունակ ջուր է խմումկամ, երևի, այն հեռավոր թավուտներումմի սև սարյակ իր փետուրներն է լվանում: Եկեք ջուրը չպղտորենք,գուցե վտակն այս հոսում է բարդիների զով ստվերով,որ լվանա տխրությունը մի հեգ սրտի,գուցե աղքատ մի դերվիշի մատներն հիմաչորցած հացի մի կտոր են թրջել ջրում: Մի գեղեցիկ կին մոտենում է գետափին.եկեք ջուրը չպղտորենք,սիրուն դեմքը բազմապատկվել է երկուսով: Ի՜նչ անուշ ջուր,ի՜նչ զուլալ գետ,ի՜նչ վճիտ են վերին հովտում ապրող մարդիկ.նրանց աղբյուրը հորդաբուխ, կովերի կուրծքը կաթնառատ                                                                             լինի թող միշտ:Նրանց գյուղը ես չեմ տեսել,Բայց անկասկած նրանց ցանկապատերի տակ                                  ոտնահետքեր կան Աստծու:Լուսինն այնտեղ խոսքի լայնքն է լուսավորում,և անկասկած վերին հովտում կարճ են պատերը կավածեփ.մարդիկ գիտեն, թե կակաչը ինչ ծաղիկ է,այնտեղ կապույտը կապույտ է.ամեն բողբոջ, բացվի թե չէ, գյուղացիներն արդեն գիտեն նրա մասին:Ա՜հ, այդ ի՜նչ գյուղ պիտի լինի.փողոցները լեցուն քամու մեղեդիով,ակունքի մոտ ապրող մարդիկ հասկանում են ջրի լեզուն,չեն պղտորում: Եկե՛ք, մենք էլ չպղտորենք:   ԳՅՈՒԼԻՍՏԱՆԵՈՒՄ Դաշտեր, ի՜նչ ընդարձակ,լեռներ, ի՜նչ բարձրաբերձ,գյուլիստանեում խոտի ի՜նչ բուրմունք է գալիս... Այս շենում ես, ասես, մի բան էի փնտրում,մի երա՞զ,մի ժպի՞տ, մի խճաքա՞ր, մի լո՞ւյս: Բարդիների թիկունքումմի մաքուր անգիտություն կար, որ կանչում էր ինձ: Եղեգնուտի մոտ կանգ առա, ականջ դրի քամու ձայնին,ո՞վ էր ինձ հետ խոսում:Մի մողես սողաց:Ճամփա ընկա,ճանապարհիս առվույտի մի կանաչ արտ էր,վարունգի մարգ, ծաղկած թփեր,հողի մոռացություն: Առվի ափին գիվեքս*  հանեցի, նստեցի,ոտքերս ջրի մեջ.« Ա՜հ, ես ի՜նչ կանաչ եմ այսօր,և ինչքան սթափ է մարմինս.հանկարծ մի տխրություն լեռան թիկունքից վրա չհասնի:Ո՞վ կա ծառերի ետևում,ոչինչ, մի կով արածում է ածուներում:Ամռան կեսօր է:Ստվերները գիտեն, թե ի՜նչ ամառ է:Անբիծ ստվերներ,լույս ու մաքուր մի անկյուն:Ո՜վ հույզի մանուկնե՛ր, խաղալու տեղն այստեղ է:Կյանքը դատարկ չէ.սերը կա, խնձորը կա, հավատքը կա,այո՛,քանի կակաչը կա, պիտի ապրել:Իմ սրտում մի բան կա, որպես լույսի պուրակ,                                      որպես լուսադեմի նինջ,և ես այնպես անհամբեր եմ, որ ուզում եմվազել մինչև դաշտի վերջը, ելնել մինչև ծայրը լեռան:Հեռվում մի ձայն կա, որ կանչում է ինձ: Գիվե. տեղական ոտնամանի տեսակ  Յադոլլա Ռոյաիի ԱՆՁԿՈՒԹՅՈՒՆ վերքի բարձունքինթռչում էիև վերքի բարձունքըամեն վայրկյան արյանս դիմադրության մեջանունս կապույտ պահերին մարում էր ես մի գնդակ իմ թևինորսորդը փախել էրև արյանս կաթիլները վերքի բարձունքիցմինչև շոգիացման սպասող արեգակը-շնչիս առկախ բնագրինբազում կախման կետեր էին դնում երբ ինձ շրջապատող լաջվարդընեխող թև հոտեցես իմ ամբողջ ավերված մսովև իմ ամբողջ ծանրությամբշրջապատի լաջվարդիցմարմինս տաք հողին նետեցի ես իմ կարմիր կողից տեսաանձրևի լորձունքի մեջգիշատիչ թռչունների պատկերըորոնք հրեշտակների սապոգներ                                       ունեին ոտքերինև իմ կարմիր կողերին թափառում էին   ԱՆՁԿՈՒԹՅՈՒՆ մի սիրտ խփում էր մեր միջևմի սիրտ մեր միջև խփվում էրերբ հանկարծմեզ այն մտերմիկ սենյակից տարանբանտի պատերըորպեսզի փողոց չդառնան                                    լայնքին էին                                              գնում լուսամուտի այն կողմումանցորդի ամեն հազալունաստղից մի դանակ էր ընկնում լուսամուտի այս կողմում24 ժամը մեկօրացույցից մի խարազան                                                 էր բարձրանում քարի խոշոր սիրտը չէր տրոփումև տերևըմիայն անձրևի մեջ էրիր սրտի տրոփյունը լսում: օրացույց և խարազան                                                 և հաստ պատերև մեզ այն մտերմիկ սենյակիցմինչև 24 հազմինչև 24 դանակուղեկցեցին:

 © 2020  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: