Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ «Մատյան Ողբերգության», «سوگنامه نارک»1983, Թեհրան: Մասնակի թրգմ. պարսկերեն,Շրջանառության մեջ է դրվել սահմանափակ թվով, տպաքանակի հիմնական մասը անորակ հրատարակության պատճառով ոչնչացվել է թարգմանչի կողմից: ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ «Մատյան Ողբերգության», «فغان نامه گرگوار»2001 թ, Սպահան, հրատ. « Նաշրե ֆարդա», 288 էջ, տպաքանակ 2200, (սպառված):Տպագրվել է հովանավորությամբ «Եղիա Բաբումյան» գրական հրատարակչական հիմնադրամի:Թարգմանությունը լայն արձագանք է գտել իրանական մամուլում:Նարեկացին համեմատական ուսումնասիրության նյութ է դարձել Սպահանի պետ. Համալսարանում, համաշխարհային հինգ մեծագույն միստիկների  շարքում, որը արժանացել է տարվա լավագույն ուսումնասիրություն և ընդունվել որպես դասագիրք: Մանրամասնությունները տեսնել ստորև, «ուսումնասիրություններ» գլխի տակ:Թարգմանված են «Մատյանի» գլուխներից  81–ըԳիրքը պատկերազարդված է 16 հայկական մանրանկարչությամբ:Տպագրական վրիպակներ1-Գրքում հրատարակիչը, թյուրիմացաբար գլուխները համարակալել է հերթականությամբ, առանց նկատի առնելու չթարգմանված գլուխների համարը: Ուստի ընթեցողի ուշադրությանն ենք հանձնում, որ իրական  հերթականությամբ.Թարգմանված են. 1-32, 35-51, 54-59, 62-63, 65-74, 76-80, 82-88, 90-91 գլուխները: Չեն թարգմանված 33, 34, 52, 53, 60, 61, 64, 75, 81, 89, 92, 93, 94, 95  գլուխները:2- Գրքի 44 համարի տակ բերված հատվածը իրականում բնագրի 45-րդ գլխի գ. մասն է և պիտի կարդացվի, որպես թարգմանության 43-րդ գլխի շարունակություն:  ****

 © 2020  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: