Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

ԱՆԱՊԱՏԻ ԾԱՂԻԿՆԵՐ 1981, Տպագրվել է հեղինակի կողմից Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի տպարանում:Գիրքը պարունակում է Ա. Մաթյանի 1968-1980 թթ. գրած բանաստեղծությունները, 115 էջ:   ԱՆԱՊԱՏԻ ԾԱՂԻԿՆԵՐ 1 Ահա, ելած որպես սուտ սերմնացան,վհատորեն հորդուն իմ բարությանսերմն եմ ցրում՝ խոնարհ,անապատի ամուլ ավազներում կիզիչ.եւ տևող իրիկվա մեջ,ամուլ իմ վաստակից նսեմացած հոգով,անակոս անեզրության եզրին կքած,մարող արեգակի փոշոտ հոգնությունն եմ խմումագահորեն:.................................................................................................................................Չգիտեմ ուր եմ ես,քո ո՞ր հորիզոնում,քո անգույն երազի ո՞ր եզերքում կորած.չգիտեմ ու՞ր եմես: 2 Այս  անեզր  ամայու  մեջդու  օտարական  չես,անցո՜րդ.Դու ոչինչ ես:Քո  նետած  ո՜չ  մի  սերմ  ծառ  չի  դառնա  այստեղ,եւ  ոչ  մի  արահետ  քեզ  հետ  չի  բերի:Հողմը,վտարանդի  ու  վայրագ,կը  ջնջի  քո  հետքերը  յուրաքանչյուր  քայլափոխիդ,եւ  դու  ինքդ  անգամչես  վերադառնա  քո  հետքերով,չես  գտնի  քեզ: Միրաժը  հեռավոր  հայելի  չէ, անցո՛րդ.այս  անեզր  ամայու  մեջդու  օտարական  չես,դու ոչինչ ես: 3 Քայլում  եմեւ  ոտնահետքերս  հանգուցում  ենոչինչըոչնչին:Շուրթերս  բարևների  պատանք  են  սպիտակ,եւ  բռունցքներս  զարկերի  գերեզման: խավարի  մեջ,կույրի  պես  պարզած  թևերիսգուրգուրանքի  մատղաշ  մանուկներ  են  մեռել,համբույրներիս  դալկացող  վարդերով  զարդարված: Աչքերիս  մեջ,երկու  չարագուշակ  վհուկանեծք  են  մրմնջում,եւ  սրտի  յուրաքնչյուր  տրոփ,քարացած  թռչունի  պես,ընկնում  ու  թաղվում  է  հողում: Տառապանքիս  փշասաղարթ  ծառինարցունքի  ո՜չ  մի  բյուրեղյա  բողբոջ: 4 Գանգիս  գոլ  անապատումհողագույն  ու  մենիկ  մի թռչուն,հուշերիս  շիվերն  է  կտցահարում,ցամաքուցրիվ...Ես  դեմքսմիրաժով  եմ  նկարումհողմի  հալածական  պաստառին.եւ  հալչող  մատներովհրաշակերտ  զոհերիս  շիրմաքարն  եմ  տապանագրումթռչող  ավազների  վրա: 5 Ձայներն աննյութացած  օձերի պեսսահում  են  ավազե  բլուրների  եզրովեւ  անարձագանք  սուզվում  հեռավոր  միրաժների  մեջ: Ու միթե՞ ես, ու  միթե  ե՞ս՝  սրնգահար,ցնդած  բոլոր  միրաժների  ճշմարտությունը  պիտիսուլեմշաչող  հողմերի  խուլ  ականջին,ես,  որ  ձայնս  եմ  պատռել  հողմերի  դեմ,արևից  ու  ավազից  խունացած  դրոշ  որպես,միթե՞  ե՜ս:Բայց  գուցե  կա  մոռացված  մի  մացառ,որի  փշերից կառչածծածանվում  են  հյուծվող  ծվեններն  իմ  ձայնի: Գուցե  կա  ինչ  որ  ՏԵՂ: Եւ  այն ի՞նչ  ահավոր  հույս  է  կյանք տալիսմահվան  այս  մեղեդուն:հիշված,  թե  երազված  ի՞նչ  առավոտ,անհայտ  ի՞նչ  գարուն  է  գուրգուրումձմեռահար  այս  տունկը... 6 Աքսորյալների  ամուլ  անապատումո՛չ  մի  հղության  նշույլ: Ծերացած  այգեպաններճաքած  ափերովջուր  են  առնում  հեռու  միրաժներից,երգի  ու  երազի  խանձված  այգին  ոռոգելու  համարեւ  հողե  դեմքերով  պառավներփլչող  ավազի  մեջիրենց  գերեզմանն  են  փորում,դանդաղ՝ուղտի  համբերությամբ: Տքնաջան  մրջյուններ  ցորյանի  տեղակծամում  են  իրար  գլուխները,եւ  մենակյաց  բուերըանաստղ  գիշերի  մեջ,սեփական  աչքերն  են  քչփորում: Երկինքը, իր փոշոտ շղարշների մեջ կքած,սպասում  է  երամից  անջատված  մի  թռչունի,որ չկա.Անապատը չի շնչում.թնչում է չոր, տոչոր: Անապատը կարոտում է խոնավ շրթունքների:   ԽՈՍՔԵՐԻՑ Խոսքերից  ես  իմ  բույնն  եմ  հյուսում՝թերթերից  թառամած  ու  թափուր,վայրկյաններն  ինչ  իզուր  են  հոսում,դեպի  ե՞րբ,  դեպի  ո՞ւմ,  դեպի ո՞ւր: Ո՜չ  դարձ  կա,  ո՜չ  երամ,  ո՜չ  երկինք,ինչո՞ւ  եմ  էլ  իզուր  քեզ  հիշում.ո՜չ  մի  ծառ,  ո՜չ  մի  դուռ  ու  երդիկ,ո՜չ  հարավ,  ո՜չ  գարուն,  ո՜չ աշուն: Պիտ որսալ  շյուղերը  հողմավար,ու  շարել  ու  շարել  շիվ  առ  շիվ,խենթ  քամու  թեւերին  այս  ավար,իմ  բույնը,  իմ երգը,  վերհուշի: Եւ  կառչել  մացառի  պես  համառ,անարմատ  եւ առանց  ավիշի,եւ  կառչել  մատներով  անհամար,օրերի ավազե թավիշին:  ՀՈԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ Դուք ինձ զուր մի փնտրեքու մի վիճեք տաք և տաք. Ես խոսում եմ միշտ էլ վերջին հանգրվանից՝ հոգնությունից: Անթարթ հարթության մեջո՛չ մի անակնկալ. Բոլոր միրաժների վարագույրի ետքին,թե երազեք,թե գաք,ես եմ՝զառամ ու հին հեքիաթի գուշակ՝ու ինձ համար ոչ մի «երեք ճամբա» չկա: Բոլոր ճամբաները փաթաթվել են ոտքիս,որպես հսկա մի գունդմի մոլորակերկիր,մի մոլոր երկրագունդ,որը գամել է ինձիր և ոչ մի տեղում,իր և ոչ մի կետին:Ինձ մի փնտրեք իզուր:  ԴՈՆ ՔԻՇՈՏ Մեծության ու սիրոոչ մի հետք չեք գտնիդուք տողերում իմ այս: Տողերիս պարանից ես կախել եմ միայնցնցոտիք արյունոտ: Այս ճերմակ էջերինես հյուսել եմ... Օ՜, ո՛չ,ես թքել եմ թունոտ պատմություննօրերիս,ու անդարձ հեռացել,մեծության ու սիրո ծանակված ու լլկվածդիակը թևերիս: Հեռացել եմ անլաց,հեկեկանքս խեղդած ատելությամբ անզոր. ու փնտրել եմ երկար,ու փնտրել եմ իզուրանարատ մի բուռ հող,որ թաղեմսիրելիս   ՄԱՏՈՒՌ Մեր բոլոր ծիծաղները,որոնց մենք հավատում ենք,ինչպես ժամհարը բրոնզե զանգերի երգին,մի օր պիտի լցնեն մեր սիրտըկապարով: Մեր բոլոր բարևներնանբույր ծաղիկների նմանպիտի թոշնենմեր մաշված շուրթերինև հին հրաժեշտներից,անկեղծ արցունքներով օծված,գունաթափ սրբապատկերներ պիտի մնանմեր հուշերի խարխուլ մատուռում կախված: ողջույն քեզ իմ մեղքի դողդոջուն շարական:  ՅՈՒՅՍ, ՀԱՒԱՏՔ ԵՎ ՍԵՐ Սե՜ր, ջահել կյանքիս յույզերը վարար լափեցիր անհագու ինձ լքեցիր: Հավա՛տք, ավյունիս կրակները վառ լիզեցիր վայրագու ինձ լքեցիր: Իսկ դու յույս ագահ, շան պես անկշտում ու հավատարիմ,շնթռկել ես դեռ իմ դռան շեմինև լուռ հայացքդ հառել ես համառթալանված կյանքիս մնացորդներին:  ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Գնացքը թռչում է, հնչում է, հևում,դաշտերը դառնում են ու փախչում հեռու.դեմից արշավում են լեռները հզոր,հեռվում մահանում է մի հին հորիզոն... Ուզում եմ,բայց ի՞նչը,էլ ի՞նչըհիշել...շուտով դաշտերում այս կը լինի գիշեր... Նրան ես տեսել եմ կարծես երազումբայց խենթ այդծառերըայդ ո՞ւր ենվազում... Դաշտի մեջ մի ձի է հանդարտ արածում,(կրծքիս տակ թախիծն իր թելերն է բացում)կարծես մի արձան է դաշտի մեջ կեցած,կարծես մի վայրկյան է լուռ հավերժացած: Բայց տեսեք, ախ նա էլ դանդաղ հեռացավև ես դաշտերի մեջ նրան մոռացա:Գնացքը թռչում է, հնչում է, հևում.մի մեռնող անցյալ է լուռ հարատևում...  ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ Այս աշխարհիցես գունավոր, վանդակապատ պատառիկներ գիտեմ դաջվածվայրկյաններինանհանգրվան... և դարերի սապատավոր կատարներին՝կոտրած խաչեր... Ուխտավորիհոգնած հետքեր գիտեմ հողին ու քարերինև կմախքե ցուցանիշերանվերադարձ ճամբաներին: Այս աշխարհիցկարմիր և կանաչ արեգակներ գիտեմ դաջվածճակատներին դահիճների.   սիրով պարզած իմ շուրթերինմահվան գավաթ գիտեմ վերքից քամած գինու,և մոխիրներ ողջակիզմանհարսերի սև վարսերն ի վար:Ինձ մի հարցրեքորտեղի՞ց, ո՞ւր, ինչի՞ց կամ ո՞ւմ...խոսքի խավար փակուղիներ կան իմ գանգումև փակ դռներ երգի այրված այգիների,և կտրված ձեռքեր կախված փակ դռներին,իբրև թակոց:  ԱՆԷԱՑՈՒՄ Դեմքեր...դիմակ...դեղին ծծումբ ծուխերի մեջերևացող,երերացողդիեր դեղին և մարմիններընդարմացած,դեղին հողմի նժույգն հեծած,հալածական,անածական,ու անանունդիեր հազար... կուրացումս,կույր հածումսկամարներում անարփափայլև անփարատ նույնացումս՝գրանցումս մատյաններումանգիր,անբառ...Մուր,գուցե մո՞ւր,գուցե մուրի չգուշակված մի պատահա՞ր,գուցե սև աստղսպիտակի ծփանքներում համատարած,գուցե արյունարյան մի բիծվաղուց մարած տարփանքների սավաններում, Ու ես չկամ,ու չկա «ո՞ւր»ու չկա «ի՞նչ»: Ու ես չկամ: Ինձ մի լքեքամպերի պաղ սահանքներումամպերի պաղ պատանքի մեջմի դամբանեք, հազարածալ: Կանչեցեք ինձ ոլորտներից անձգականդեպի կենտրոնը կրակե՝դեպի լավան,երբ ծնվում է իմ արեան մեջտենչի մի ճիչ.երբ սուրում էբևեռային սառնության մեջմի գոլ թռչուն,ինչո՞ւ կորչի,հալչի,դառնաանէություն...   Ե՛Կ ԸՆԿԵՐ ԻՄ Գիտեմ,մի օր,հոգնածորեն,մաշած բոլոր արահետներն առեղծվածի,դու կթեքվես դեպ անխուսափ անհուսության իմփակուղին,և կլինի արեգակըպաղուդեղին: Գիտեմ,մի օրդու կերևաս՝լքված ումերկ,սիրտդ տված մութ ու մաշողտագնապներին.և ապաստան կորոնես իմկայծակնահար թևերի տակ: Ե՛կ, ընկեր իմ,միայն ես եմ քեզ սպասող, հավերժորեն հավատարիմ.և իմացի՛ր,որ ինչքան էլ լինեմ ընկած,որ ինչքան էլ լինեմ գերի,ես, համրորեն ու առանց հարց,կը նայեմ խոր ամայության մեջ աչքերիդու մենք գունատմի քմծիծաղ կծաղկեցնենքբոլոր մեռած երազների գերեզմանին: Հետոհենված հողում թաղվող շիրիմաքարին,լուռ կծխենքմի և մի պտղունց կարոտի խունկքամու դիմաց դեռ առկայծող հիշատակիկրակներին՝անափսոսանք և անարցունք։ Ե՛կ, ընկեր իմ,որոնումի միրաժագույն հեռուներիցաչքերդ բեր պատրանաթափ,և ափերդ բեր ամայի,և բարեվիդ շուրթերը համր ու ծարավի։ Բե՛ր,ե՛կ,արի՛,հոգ չէ թե երբ,մեր հանդիպման վայրկյանն ինքն էև սկիզբը ժամանակի,և սահմանը հավերժության.հոգ չէ թե ուր,քանզի վայրը մեր հանդիպմանև սկիզբ է ճանապարհի,և հանգրվան։ Ու ես գիտեմ.և եթե գաս կհավատամ,կա մի ճամբա,և միակը,որ բացվում է հանգուցումիցմեր ձեռքերի: կա մի արևև միակը,որ ծագում է հանդիպումիցմեր աչքերի: Անմահության կա մի հեքիաթ,որ ծնվում է մտերմության մրմունջներիցմեր շուրթերի: Ուրեմն ե՛կ,թեքվիր դեպի անհուսության իմ փակուղին,երբ կը լինես մենակ ու մերկ,և արեգակը կլինիպաղուդեղին:  ՄԿՆԻԿՆ ՈՒ ԹԱԿԱՐԴԸ Գեղեցիկ թակարդը դրված էր անկյունում,դրված ու լարված էր.ճրագուն զգլխիչ մի բուրմունք էր հանում.ամեն ինչ արված էր: Ամեն ինչ արված էր հանճարով ու սիրով,զսպանակը զիլ էր,զսպանակն զգայուն, տախտակը տաշված էր,ու գույնը կարմիր էր: Մկնիկը դուրս սողաց մթամած իր բնից,անոթի, քաղցած էր.նրա որոնածը նեխող աղբամանիցմի կտոր չոր հաց էր, թակարդը բուրում էր,ու հրապուրում էր...

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: