Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

Արձագանքներ

 

«Շիրակ» ամսագիր, ԺԷ տարի, թիև 1-2 Հուն.-Փետր. 1974 Բեյրութ, էջ 35

« Ուրախ ենք, սակայն, որ դեռ մեր մէջ կան հարցերուն և երևոյթներուն լրջախոհօրէն մօտեցող, քննարկող, դատող գրականագէտներ, որոնք սեփական մտածողությունը չեն զոհեր օրուան հարկադրանքին, ունին իրենց հաւատամքը բանաձևելու ճարտարութիւնը` առանց իյնալու աղանդաւորութեան գիրկը:

«Շատ բան գրուած ու խօսւած է թէ՛ Չարենցի և թէ՛ Օշականի մասին: Բայց առաջին անգամն է, որ նիւթ կը դառնայ երկու տիտաններուն մտավոր կապերու գոյության փաստարկումը: Ազատ Մաթեան յաջողապէս երևան կը բերէ զայն»:

 

Լինենք ավելի զգուշավոր, ժ. Մուժ, «Ալիք», թիվ 65, 1 Ապրիլ 1979:

«Ազատ Մաթյանն իր գրախօսականով եկաւ մեր գրական ճահճացած ասպարէզը լուսավորելու, ցույց տալու իրական և վաւերական գրադատի որդեգրելիք ուղին, ասելու այն, ինչը շատերը չէին համարձակւում ասել, դատելու այնպես, ինչպէս շատերը քաշւում էին անել…»:

 

 Նարեկացին պարսկերեն, Անդրանիկ Սիմոնյան, «Հայրենիքի ձայն», 17 Օգոստոս 1988, թիվ 34 (1202):

 

Բանաստեղծի առաջին այցը, «Հայրենիքի ձայն», 27,8,1991:

«Անապատի Ծաղիկներ» հատորը երկիր կորցրած սփյուռքահայ սերնդի երբեմն անհույս ապրումների արձագանքն է, որոնք արտահայտվում են իրարամերժ խոհերի, կյանքի ու աշխարհի մասին թախծոտ մտորումների միջոցով»:

 

Նոր Գրքեր, (Անապատի Ծաղիկներ),Վահե Օշական, «Ասպարէզ», 7 Օգոստոս 1993:

«Ազատ Մաթեանի քերթողութիւնը…կներկայանայ մեզի իբրև հայ -արդիական մտքի տագնապի ինքնատիպ ու յաջող արուեստացումներեն մին»:

«Նորութիւն է Մաթեանի զգայնութիւնը և մանաւանդ մտածումը Արևելեան Սփիւռքի գրականութեան մէջ իր խստութեամբ, զգացումի ուժով ու անհերքելի հարազատութեամբ»:

«Մեր օրերուն, երբ «անկեղծութիւն, հարազատութիւն» բառերը կարժեզրկուին նորագույն բանաստեղծներու իմացական արուեստի սակարանին մէջ` մտային վայելքի աղբյուր են Մաթյանի երևակայութիւնն ու զգայնութեան աշխարհը»:

 

Ո՞վ է Ազատ Մաթյանը, Գևորգ Էմին, «Հայաստան», 15 Դեկտեմբեր 1994:

 

Բանաստեղծական մի նոր երգեհոն, Մետաքսե, «Հայաստան», 15 Նոյ. 1994:

«Կարդացի գիրքը և շատ ուրախացա, բայց և ցավ ապրեցի, որ մեզանից անհայտ ու մեզանից հեռու, հայրենի հողից կտրված, աշխարհի տարբեր եզերքներում ինչքան այսպիսի օժտված հայազարմ աստղեր են վառվում ու հանգչում և միայն երջանիկ պատահականությամբ ենք հանդիպում նրանց»:

«Մաթյանն ուրիշ աշխարհից եկած, բանաստեղծական ուրիշ մտածողություն ունեցող բանաստեղծ է, որ շատ է ինքնատիպ ու հետաքրքրական»:

 

 

Օգնում են գեղեցիկ ապրել, (Չընդհատվող Եղանակ) Մետաքսե, Հայաստան, 13 Օգոստ. 1996:

 

Սիրո չընդհատվող երգը, (Չընդհատվող եղանակ) Սուրեն Դանիելյան, «Հայաստանի Հանրապետություն», 25 Փետրվար, 1997

 

Գրքերի և մարդոց հետ, Վահէ Օշական, «Ասպարէզ» օրաթերթ, (Չընդհատվող եղանակ), 16 Մայիս 1998:

«Մաթեան ծանօթ անուն է Սփյուռքի գրական անդաստանին մէջ ու իր քերթողութիւնը մեր այժմու բանաստեղծութեան միջինէն շատ բարձր է: Կը յատկանշվի իր մէջ ձևի մնայուն փնտռտուք մը, յարմար` մտածումի քնարերգության, որով իր քերթուածները միշտ դուրս կը յորդին սովորական զգացական կալուածներէն ու կը փորձեն գրաւել իմացական ապրումներու նոր մակարդակ մը»:

 

«Մատեան ողբերգութեան» գրքի թարգմանութեան հեղինակի հետ, «Ալիք» օրաթերթ, թիվ 148 (19770) 23 Հուլիս 2006

 

«Ազգ» օրաթերթ #163, 9/9/2008, (Հաֆեզ)

«… ներկայացվող գիրքն աչքի է ընկնում թարգմանչական հիանալի վարպետությամբ»:

«…թարգմանչին հաջողվել է օգտագործել հայոց լեզվի ողջ ճկունությունը և թարգմանության ընթացքում պահպանվել են հաֆեզյան շունչն ու ոգին»:

 

Ազատ Մաթեանի «Ո՞վ է Չարենցը» և «Աշխարհի Գերբը» գրքերի մասին, Վարուժ Սուրենյան, «Ալիք» թիվ 256-257, 6 և 8 Դեկտ. 2012:

 

 

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: