ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Ո'չ,

Աջ ու ձախի ժամանակը չէ,

Միայն դեպ առա'ջ:

 

Ո'չ,

Ախ ու վախի ժամանակը չէ,

Լոկ զենքի շառաչ:

 

Զա'րկ,

Քո ձեռքին է

Սասնա Ծուռ Դավթի

Թուրը կայծակի,

Զա'րկ, հայոց բանակ:

 

Ո'չ մի ախ ու վախ,

Ո'չ մի աջ ու ձախ,

Այլ միայն առա'ջ,

Դեպի հաղթանակ:

 

Իսկ դու', ժողովու'րդ,

Դու էլ քո մեջքը

Հայկյան աղեղի պրկությամբ լարիր,

Տուր ողջ քո ուժը,

Հանուն այն բանի,

 

Որ երբ օրը գա,

Ցնծուն ծափելու

Եվ հերոսների սուրբ գերեզմանին

Արցունք թափելու

Լինես արժանի:

 

Ազատ Մաթյան

(Հոկտեմբեր 20, 2020)

 © 2023  azadmatian.com