ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ
ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒ ԱՂԱՉԱՆՔԸ ԱՌ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
«Փուլ քար քոնեդ, շմշիր ջանգ»*, կասեր հերս ` Ծատուրը,
Յանի, փողն է գործ տեսնում, կողքին կռվում է սուրը:
Հայ ժողովուրդ դու էսօր , հա՛, դառել ես մի բռունցք
Ցանկանում ես հաղթանակ, ունես արդար իրավունք,
Բռունցքը զարկող պիտի, մեջն էլ լիքը փող պիտի
Բռունցքի ու փողի հետ, խելքն էլ աշխատող պիտի:
Մեր զինվորը դուխով ա, լավ էլ բռունցք խփող ա,
Անվախ ա ու խելացի, մենակ պակասը փող ա,
Փողն ա տերը աշխարի, քարին դնես, կհալի,
Թեկուզ ըլնի նաֆթածախ Իլհամը քյոփայօղլի:
Էրկու տող էլ անգլերեն ասեմ , օր լավ հասկանաք,
Այբից մինչև և Օ, Ֆեն, բուն մաթլաբը իմանաք,
I tel you this, Englisi, my good friend ARMENI,
ARMENIA and ARTSAKH need very much your MONY.
Մոտիկ է հաղթանակը, կեցցե հայոց բանակը,
Բայց դոլարի պակաս կա, ավելացրեք քանակը:
Խև երգասան, ձեր նոքար, Ծատուրօղլին ձեզ մատաղ,
Ձեռը տվեք գրպանը, դոլար ղրգեք Ղարաբաղ:
----------------------
*«پول کار کند، شمشیر جنگ»
Պարսկերեն ասացվածք, բառացի «Փողը գործ է անում, սուրը կռիվ»:
© 2023 azadmatian.com